Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

3 բարեփոխման ծրագիր ԱՆ-ում՝ 2011-ից

3 բարեփոխման ծրագիր ԱՆ-ում՝ 2011-ից

2011 թվականի հունվարի 1-ից երկրում մեկնարկելու է բարեփոխման երեք ծրագիր` Շտապ օգնության ծառայության արդիականացում, Երեխայի պետական հավաստագիր, որը Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի տրամաբանական շարունակությունն է, Համավճարի համակարգի ներդրում:


Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


Նրա խոսքով, այս մասին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է օրերս Իսրայելի Մաշավ գործակալության ղեկավար, Իսրայելի արտաքին գործերի նախարարության միջազգային ծրագրերի վարչության պետի տեղակալ Հայմ Դիվոնի հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով երկու երկրի միջև համագործակցության դրական փորձը և հետագա զարգացման անհրաժեշտությունը` Հ. Դիվոն առաջարկել է փորձագետներ փոխանակել անհետաձգելի բուժօգնության և հանրային առողջապահության կառավարման ուղղություններով ծրագրեր մշակելու, դասընթացներ կազմակերպելու համար:

Շ. Հունանյանը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել կազմակերպել բժիշկների համար փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացներ:

Նշենք, որ Հ. Քուշկյանն առաջարկել է դիտարկել նաև առողջապահության ֆինանսավորման և մանկական հեմոֆիլիայի ծրագրերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ